Հասարակություն

ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. տուժածներ չկան

Ապրիլի 25-ին, ժամը 00:50-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Պ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ