Հունվարին` նախորդ տարվա հունվարի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի էական նվազում ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետևանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաև ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին:
ՃՏՊ-ների և դրանց հետևանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթև դեպքերը, այնպես որ՝ իմաստ ունի առաջնակի ուշադրություն դարձնել զոհերի թվին:
Եվ այս առումով դինամիկան հուսադրող է»:
