Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Գուդիսոն Փարկում» հյուրընկալվեց «Էվերթոնին»: Խաղն ավարտվեց «քաղաքաբնակների» հաղթանակով` 2:0:
Հանդիպման հաշիվը բացեց պաշտպան Էմերիկ Լապորտը: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Գաբրիել Ժեզուսը:
Այս խաղից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը շրջանցեց «Լիվերպուլին» և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
«Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլն» ունեն հավասար` 62-ական միավոր: «Էվերթոնը» 33 միավորով 9-րդ տեղում է:
«Էվերթոն»-«Մանչեսթեր Սիթի»` 0:2
Գոլերը` Լապորտ (45+2՛), Ժեզուս (90+8՛)
Հաղորդում է armsport.am-ը։
