Չթույլատրվող ժամին հրավառություն անողը տուգանվեց 100 հազար դրամով

Հրապարակող՝

Մինսկում տեղի ունեցած հրվառության հետևանքով մարդ է զոհվել․ կան նաև տուժածներ

Ամենադիտվածներ

Հուլիսի 30-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանությունում մի քաղաքացուց ահազանգ ստացվեց, որ Սիսակյան փողոցի տներից մեկի մոտ հրավառություն է:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների միջոցառումներով ճշտվեց հրավառությունը կատարողի ինքնությունը:

Նա նույն օրը բերվեց ոստիկանություն: Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, տունգանքը՝ 100.000 դրամ:

«Հարգելի քաղաքացիներ, վերստին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, լռության ժամին չիրականացնել հրավառություններ: Ոստիկանությունը հետեւողականորեն հայտնաբերում է օրինախախտներին եւ ենթարկում պատասխանատվության»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ