Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ժամը 19:43-ին տեղեկություն է ստացվել, որ Ծիլքար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ճանապարհը երկկողմանի փակ է:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Ծիլքար գյուղի վերջնամասում տեղի է ունեցել երկու ՃՏՊ, ինչի հետևանքով բախվել են 8 ավտոմեքենա․ ճանապարհը երկկողմանի փակ է։
ԱԻՆ-ից տեղեկացնում են նաև, որ փրկարարներն Արագածի ոստիկանության և ճանապարհը սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել մոտ 80 տրանսպորտային միջոց․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

