Չինաստանն ապակայունացնում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը. Պենտագոն

Ամենադիտվածներ

Միացյալ Նահանգները կարծում է, որ Չինաստանն ապակայունացնում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Էսփերը մեղադրել է Պեկինին գիշատիչ տնտեսություն վարելու, ինտելեկտուալ սեփականությունն ու համաշխարհային ժառանգությունը գողանալու մեջ:

«Մենք հավատում ենք, որ որևէ երկիր չի կարող և չպետք է գերիշխի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, մեր դաշնակիցների հետ մենք աշխատում ենք տարածաշրջանի առկա պահանջմունքների բավարարման ուղղությամբ»,-ասել է Էսփերը կիրակի Սիդնեյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք նաև պատասխանում ենք Չինաստանի խուճապահար, ագրեսիվ վարքին: Խոսքը վերաբերում է սպառազինմանն առօրեական պահանջմունքները բավարարելու նպատակով, «գիշատիչ» տնտեսությանը, ինքնիշխան համաձայնագրերի շրջանակներում պարտքերին և պետության կողմից հովանավորվող՝ ուրիշ երկրների ինտելեկտուալ սեփականության գողությանը»,-հավելել է Էսփերը:

Ինչպես նշում է գործակալությունը, ԱՄՆ-ի զայրույթն առաջացել էր Հարավ-Չինական ծովում վիճարկելի կղզիները Չինաստանի կողմից ռազմատեխնիկայով և այլ օբյեկտներով համալրելու հետևանքով:

Ամենաթարմ