Իսրայելի ձախ կենտրոնամետ Ցիպի Լիվնին հեռանում է քաղաքականությունից

Ամենադիտվածներ

Իսրայելի ձախ կենտրոնամետ առաջնորդներից մեկը՝ Ցիպի Լիվնին, հայտարարել Է, որ հրաժարվում Է ապրիլյան ընտրություններին մասնակցելուց և ավարտում Է քաղաքական կարիերան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունների երկար տարիների կազմակերպիչը, արտաքին գործերի և արդարադատության նախկին նախարարն իր որոշումը բացատրել Է նրանով, որ իր «Խա-Տնուա» կուսակցությունը Էլեկտորալ խոչընդոտը հաղթահարելու և ապագա գումարման Կնեսետում հայտնվելու իրական շանսեր չունի: «Խա-Տնուա»-ն չի մասնակցելու ընտրություններին… Մենք բավականաչափ քաղաքական ուժեր չունենք, որպեզի միայնակ իրականացնենք մեր տեսլականը: Ես ինձ չեմ ների, եթե կորսվեն նրանց ձայները, ովքեր մեզ հավատում են»,-ասել Է նա մամուլի ասուլսիում: «Խա-Տնուա»-ն գործում Էր Իսրայելի «Ավոդա» խոշորագույն ձախ կուսակցության հետ տանդեմով, սակայն վերջինս ղեկավարության փոխվելուց հետո հրաժարվեց Լիվնիի հետ դաշինքից: Հարցումները ցույց են տալիս, որ «Խա-Տնուա»-ն միայնակ ի վիճակի չԷ ապրիլի 9-ին հավաքել ձայների 3,25 տոկոսը՝ խորհրդարան անցնելու համար նվազագույն անհրաժեշտը: «Ես թողնում եմ քաղաքականությունը, բայց չեմ ցանականում, որ խաղաղության հույսը լքի Իսրայելին»,-ասել Է Լիվնին, որն անցյալում հնարավորություն Է ունեցել դառնալու երկրի պատմության մեջ երկրորդ կին վարչապետը Գոլդա Մեիրից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ամենաթարմ