ՀՀ կառավարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Կառավարությունը հայտնում է, որ ծիրան և խաղող մշակողները, որոնք տարեսկզբին ապահովագրել էին իրենց բերքը գարնանային ցրտահարությունից, փոխհատուցում կստանան։
Տուժած ֆերմերների վնասը հիմա գնահատում են, իսկ գումարի չափը պարզ կլինի բերքահավաքից 15 օր առաջ։
Մինչև այժմ կնքվել է մոտ 730 պայմանագիր։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․
«Այսօր անհրաժեշտ է, որ մեծ ներգրավում լինի նաև ֆերմերների կողմից, որպեսզի կարողանանք կայացնել ապահովագրական ինստիտուտը»։
https://www.facebook.com/armgovernment/videos/1362081067310638/?__xts__[0]=68.ARCfQNNPRG8V4AkRsO0XrbuMPFWl0AfcJ3B7zyCnOF6fVjk8ry8JIXCt-4bELVBgnIhINd9UX2yOWIRu0i11G3feMS41I_0Up3VvefYPL_zIUmvaer_iOZ3DjSUAWOEPmsDQhIjEleTMPt1lEcjUbf6guN9iTp7N8FV6qWlG1jf_YkU2aRTmapNq5pOHixQQEIMqkEb2Uonghfii8kIhs3JfEdnGVHM3qLg7-Dnm4ywkC_D6MHw52UTJCED4gK9mgzlsB2upbchn_WwI2k1CN1ULnzilE-cC25DZrKitYvkVHTNn40e0hyVYxHEHt-8aAbGgSHZNRsbnHa_y_sd-ulXaLbPpv2pJGW0EOg&__tn__=-R