Արցախից բռնի տեղահանված 26,233 անձ արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այս մասին դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Ըստ նրա՝ քաղաքացիություն ստացածներից 16,919-ը չափահաս են, իսկ 8,314-ը՝ անչափահաս։
Նախարարի տեղակալը նաև նշեց, որ 6,696 անձ քաղաքացիության համար դիմել է, սակայն նրանց դիմումները դեռևս մշակման փուլում են։ Նա վստահեցրեց, որ քաղաքացիության մերժման վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Մենք նման ահազանգեր չենք ստացել, սակայն հարցը կքննարկենք Ներքին գործերի նախարարության հետ»,- հավելեց Խաչատրյանը։

