fbpx
Էկո

Ի՞նչ կլիմայական պայմաններ սպասել 2024 թ. նոյեմբերին Հայաստանում

2024 թ. նոյեմբերին Հայաստանում շարունակում է փոքրանալ արևի բարձրությունը հորիզոնից, հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի քանակը զգալիորեն պակասում է (5-6 օր):

Նոյեմբերին Հայաստանի տարածքի ամսական միջին ջերմաստիճանը կազմում է 1.5°C: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը, իսկ երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը բացասական է՝ -0.5°C: Ամենաբարձր միջին ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում՝ 9.5°C, իսկ ամենացածրը՝ Աշոցքում, -1.8°C:

Նոյեմբերին տեղումների քանակը պակաս է՝ 41 մմ: Ավելի շատ տեղումներ են լինում լեռնային շրջաններում, իսկ ամենից քիչը՝ Արարատյան դաշտում: Սակայն եղել են նաև չորային տարիներ, երբ ընդհանրապես չեն գրանցվել տեղումներ:

Նոյեմբերի կեսերից սկսած բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձնածածկույթ: Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է ձմեռային քամու ռեժիմ: Միայն լեռնանցքներում քամու արագությունը կարող է հասնել մինչև 20-30 մ/վրկ: Մառախլապատ օրերի թիվը կտրուկ մեծանում է, հատկապես լեռնանցքներում՝ 25 օր:

Տես ավելին՝ meteomonitoring.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ