ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանի սիրտը ստենտավորել են։
Այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ այժմ Ցոլակյանն իրեն լավ է զգում։
Հիշեցնենք, որ նա ԱԻ նախարար էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ու հրաժարական տվել Արցախյան 2-րդ պատերազմից օրեր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ին։