fbpx
Աշխարհ

Թաքուն ամուսնացել է Բորիս Ջոնսոնը

Մեծ Բրիտանիայի 56-ամյա վարչապետ Բորիս Ջոնսոնը ամուսնացել է 2-րդ անգամ։

Այս մասին հայտնում է The Sun-ը։

Նշվում է, որ Ջոնսոնի ընտրյալը Քերրի Սիմոնդսն է, ում հետ նա նշանադրվել էր անցած տարվա մարտ ամսին։

Զույգը պսակադրվել է Վեսթմինթսոնյան տաճարում՝ 30 հյուրերի ներկայությամբ։ Ամուսնական արարողությանը հրավիրված են եղել միայն ամենամտերիմ մարդիկ։

Ըստ աղբյուրի՝ Ջոնսոնը Բրիտանիայի պատմության երկրորդ վարչապետն է, որն ամուսնանում է հենց վարչապետության ժամանակ։ Առաջինը Ռոբերտ Ջեքինսոնն է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ