Կոլիզեումի տոմսի արժեքը կթանկանա նոյեմբերից

Հրապարակող՝

colizeum

Հինհռոմեական ամֆիթատրոնի մուտքի ամենաէժան տոմսի արժեքը 2019 թվականի նոյեմբերի 1-ից 12 եվրոյից 14 եվրո է դառնալու:

Թատրոնի արենան և հանդիսատեսի համար նախատեսված տարածքը տեսնելու հնարավորության համար զբոսաշրջիկները նախկին 14 եվրոյի փոխարեն կվճարեն 18 եվրո:

Կոլիզեումի մուտքի բոլոր տոմսերը կներառեն նաև Հռոմի ֆորում և Պալատինյան բլուր այցի հնարավորություն: Սակայն, եթե այժմ նշված տոմսերն ուժի մեջ են երկու ամբողջ օր, ապա նոյեմբեր ամսից տոմսը հնարավոր կլինի օգտագործել միայն մեկ օրվա ընթացքում:

Ըստ նոր համակարգի կանոնների` զբոսաշրջիկները ստիպված պետք է լինեն գնել ավելի թանկ տոմս` 18 եվրոյով, եթե ցանկանում են ընդլայնել իրենց այցելությունների շրջանակը դեպի խոշոր հնագիտական հուշարձաններ երկու օրվա ընթացքում:

Կոլիզեումի մուտքն ազատ կլինի 18 տարեկանից ցածր անձանց, ինչպես նաև որոշ մանկավարժների և ուսանողների համար: Եվրամիության երկրների` 18-ից 25 տարեկան քաղաքացիների համար մուտքի տոմսի արժեքը կկազմի 2 եվրո:

Տարվա որոշակի օրերի Կոլիզեումի մուտքն ազատ կլինի բոլորի համար:

Ամենաթարմ