EUMA-ի ոչ զինված դիտորդները գործում են Հայաստանի ողջ տարածքում տեղակայված մի քանի բազաներից՝ ամենօրյա պարեկություն իրականացնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Այս գործունեությունը ԵՄ նախաձեռնության կարևոր մասն է, որի նպատակն է դիտարկել, հաղորդել և նվազեցնել լարվածությունը՝ նպաստելով նորմալացման գործընթացների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը։ 2023 թվականի փետրվարի 20-ին մեկնարկած առաքելությունն արդեն զգալիորեն ընդլայնել է իր թիմը՝ սեպտեմբերին հասնելով 209 անդամի։
EUMA-ն, շաբաթական միջինը 3800 կմ պարեկելով, իրականացրել է ավելի քան 1500 պարեկություն մեկ տարվա ընթացքում։ Առաքելության աշխատանքը չի սահմանափակվում ժամանակով կամ պայմաններով։ Օրինակ՝ օգոստոսին և սեպտեմբերին, երբ Ադրբեջանը մեղադրեց Հայաստանին Գորիսի մոտ զորքերի կուտակումների մեջ, EUMA-ն գիշերային պարեկություններ իրականացրեց՝ հաստատելու և հաղորդելու խաղաղ իրավիճակը։ «Մենք ցույց ենք տալիս դրոշը և նվազեցնում լարվածությունը»,- նշել է Ռիթերը։
Առաքելության գործունեությունը կարևոր նշանակություն ունի լարվածության նվազեցման, թափանցիկության ապահովման և տեղական ու միջազգային դերակատարների հետ հաղորդակցության պահպանման համար։ Տարածաշրջանում լարվածության շարունակվող իրավիճակի պայմաններում ԵՄ առաքելությունը շարունակում է իր վճռորոշ դերը՝ կանխելու իրավիճակի սրումը և վստահություն ստեղծելու։
EUMA-ի գործունեության, մարտահրավերների և ապագա նպատակների մասին մանրամասն ծանոթացեք իրենց X-ի էջում՝
@FactorTV joined @EUmARMENIA on patrol to learn more about the important work of the Mission.
Watch the documentary here:https://t.co/B7CuLzf8wn— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) February 14, 2024