Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի համագործակցությունը

Հրապարակող՝

Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի համագործակցությունը

Ամենադիտվածներ

Հունվարի 30-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության տնօրեն Քլեր Օվեյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ժողովրդավարության սկզբունքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայությանը հավատարմությունը: Արման Դիլանյանը անդրադարձել է Սահմանադրական դատարանի և Եվրոպայի Խորհրդի համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերին, որոնք ուղղված են Հայաստանում սահմանադրական արդարադատության զարգացմանը:

Քլեր Օվեյը բարձր է գնահատել այս համագործակցությունը, համարելով այն օրինակելի: Նա նշել է, որ Եվրոպայի խորհուրդը առաջիկա ծրագրերում ուշադրություն է դարձնելու սահմանադրական վերահսկողության մեխանիզմների խորացման հարցերին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ ծրագրերի համագործակցության բաժնի պետ Ջիովանի Բատիստա Չելիենտոն և ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության խորհրդական Լիլիթ Դանեղյանը, ովքեր կարևորել են այս համագործակցության շարունակականությունը և արդյունավետությունը։

Ամենաթարմ