Իտալական մամուլում շատ են լուրեր շրջանառվում այն մասին, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մրցաշրջանից հետո կլքի թուրինյան ակումբը: Ըստ calciomercato-ի` Ալեգրին կհեռանա «Ինտերի». նշվում է նաև, որ մարզչին Մադրիդում է ցանկանում տեսնել Ֆլորենտինո Պերեսը:
Corriere Dello Sport-ը, իր հերթին, գրում է, որ «ծեր սինյորան» փոխարինող է գտել Ալեգրիին:
Թուրինցիները դիտարկում են Անտոնիո Կոնտեի տարբերակը: Նշվում է, որ 49-ամյա մասնագետը նույնպես դեմ չէ վերադառնալ Թուրին: Նա այնտեղ աշխատել է 2011-2014 թվականներին:
Կոնտեի վերջին ակումբը Լոնդոնի «Չելսին» էր, որի հետ դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող, ինչպես նաև դարձել է երկրի գավաթակիր:
Հաղորդում է armsport.am-ը։