Հուլիսի 1-ից ամբողջ ԵՄ տարածքում և Շենգենյան տարածքում սկսել են գործել թվային COVID-վկայագրեր: Վկայագրերը թեթևացնելու են համավարակի պայմաններում ճանապարհորդությունները, հատկապես ամառային արձակուրդների սեզոնի գործընթացը:
Եվրոպական վկայագրերը կլինեն երեք տեսակի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող, բացասական թեստի պատասխանը կամ հիվանդությունից ապաքինումը հավաստող:
Մարդիկ, որոնք վարակվել են կորոնավիրուսով, կկարողանան վկայագիրը ստանալ PCR-ի դրական պատասխանից առնվազն 11 օր անց: Այն ուժի մեջ կլինի 180 օրվա ընթացքում: Հակամարմինների թեստերը դեռ վկայագիրը ստանալու հիմք չեն հանդիսանում:
Նշվու, է, որ վկայագրերը գործում են 31 երկրներում՝ Եվրամիության 27 երկրները, ինչպես նաև Իսլանդիայում, Լիխտեյնշտեյնում, Նորվեգիայում և Շվեյցարիայում:
Այս մասին տեղեկանում ենք Deutsche Welle գործակալությունից:
