Վերջերս Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր ու ավելի վտանգավոր տարբերակ էր հայտնաբերվել։
Ճապոնիան, Դանիան, Նիդերլանդները և Ավստրալիան արդեն հաստատել են, որ այդ նոր տարբերակից իրենց երկրում նույնպես արձանագրվել է։
Այս անգամ էլ հերթը հասավ Ֆրանսիային, հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ կորոնավիրուսի նոր տարբերակը հայտնաբերվել է Լոնդոնից դեկտեմբերի 19-ին Ֆրանսիա վերադարձած քաղաքացու մոտ։ Նա հիվանդությունը տանում է առանց ախտանշանների ու գտնվում է ինքնամեկուսացված վիճակում։
Նշենք, որ Ճապոնիայում կորոնավիրուսի բրիտանական տարբերակի արդեն 5 դեպք է գրանցվել։
