Աշխարհ

Կորոնավիրուսը նոր մարտահրավեր է աշխարհի համար. Անտոնիո Գուտերիշ | BBC News

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հայտարարել է, որ կորոնավիրուսը նոր մարտահրավեր է աշխարհի համար երկրորդ աշխարհամարտից ի վեր: Քարտուղարի խոսքով` այս իրավիճակը կարող է ռեցեսիայի հանգեցնել:

«COVID-19-ը մեծագույն փորձությունն է, որին մենք բախվել ենք ՄԱԿ-ի կազմավորումից ի վեր»,- ասել է նա:

Գուտերեշը կոչ է արել անհապաղ համակարգված հարված հասցնել, որն ուղղված կլինի կորոնավիրուսի տարածումը զսպելուն և համաճարակի դադարեցմանը:

Հայտնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով` համաճարակի հետևանքով աշխարհում 25 միլիոն մարդ կարող է զրկվել աշխատանքից: Կազմակերպությունը կանխատեսում է նաև արտաքին ներդրումային հոսքերի 40 տոկոս անկում:

Այս մասին հաղորդում է BBC News-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ