Կիա Ջուրաբչիանը՝ «Բարսելոնայի» խաղացող Ֆիլիպպե Կոուտինյուի գործակալը, բացառել է այն, որ բրազիլացի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
««Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի ակումբ է, ես այնտեղ խաղացողներ ունեմ ու նրանց ահռելի հարգանքով եմ վերաբերվում, բայց ինչ վերաբերում է Ֆիլիպպեին, ապա այդ տրանսֆերի հավանականությունը կարելի է բնութագրել չնչին հավանականություն ունեցողից մինչև անիրականի:
Ֆիլիպպեի համար շատ դժվար կլինի խաղալ «Լիվերպուլի» մրցակցի կազմում, քանի որ նա շատ մեծ կապվածություն ունի այդ ակումբի հետ: Նա այնտեղ հիանալի ժամանակաշրջան է անցկացրել: Նրա սիրտն առաջվա պես «Լիվերպուլի» հետ է:
Անխոս, եթե Կոուտինյուն վերադառնա ԱՊԼ, դա կլինի «Լիվերպուլը», բայց այս պահին դա իրականացնելը բարդ կլինի, ու ամեն ինչ նրանցից է կախված»,- գործակալի խոսքերն է փոխանցում talkSPORT-ը:
Կոուտինյուն «Լիվերպուլում» խաղացել է 2013-18 թվականներին, իսկ հետո 120 մլն եվրոյով տեղափոխվել «Բարսելոնա». պայմանագրում ստորագրվել է նաև 40 մլն եվրո բոնուսի վերաբերյալ կետ: