AS-ի փոխանցմամբ՝ հաջորդ մրցաշրջանում իրենց խաղացողների աշխատավարձերը կրճատելու են Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան» ։
Ակումբները դեռևս քննարկում են 2020/2021 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստների աշխատավարձերը 30%-ով կրճատելու գաղափարը։ Նշենք, որ բացի «Ռեալից» և «Բարսելոնայից» այս միջոցին կարող են դիմել այլ ակումբներ։ Վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի համաճարակի ֆոնին շատ ակումբներ կորցրել են կայուն ֆինանսական իրավիճակը։
