Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 387490 դեպք, որոնցից 348356 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29501 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 8857 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 4032 նոր դեպք, ապաքինվել են 2132-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 6 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8081 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1533 է: Մինչ այս կատարվել է 2771845 թեստավորում։
