Հայաստանում մեկ օրում քովիդից 11 մարդ է մահացել

Հրապարակող՝

Սեպտեմբերի 28-ը տեղեկատվության համընդհանուր մատչելիության օր․ ՄԻՊ ուղերձը

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 391588 դեպք, որոնցից 352985 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28951 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 4803 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 1631 նոր դեպք, ապաքինվել են 2349-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 11 մարդու կյանք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8097 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1533 է: Մինչ այս կատարվել է 2783288 թեստավորում։

Ամենաթարմ