Տոկիոյի Օլիմպիական խաղերի ճամբարում շարունակվում են կորոնավիրուսի վերաբերյալ թեստավորումներ։
Վերջին մեկ օրվա ընթացքում թեստավորումներն ի հայտ են բերել 12 նոր դեպք։
Այս մասին տեղեկանում ենք Տոկիո-2020-ի կազմկոմիտեի պաշտոնական կայքից։
Այսպիսով՝ վարակակիրների ընդհանուր թիվը ճամբարում հասավ 91-ի, որոնցից միայն 32-ն են ժամանած հյուրեր, մյուսները տեղացիներ են։
