Հայաստանում մեկ օրում քովիդը խլել է 10 մարդու կյանք

Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 13-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 405379 դեպք, որոնցից 373306 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23333 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5189 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 1574 նոր դեպք, ապաքինվել են 3034-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 10 մարդու կյանք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8167 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2824209 թեստավորում։

Ամենաթարմ