fbpx
Աշխարհ

Մակրոնն ու Զելենսկին զրուցել են հեռախոսով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Այս մասին Զելենսկին գրել է Twitter-ում։

Նա նշել է, որ իրենք քննարկել են անվտանգային իրավիճակը Ուկրաինայում, ինչպես նաև նորմանդական ձևաչափի ու կոնտակտային խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի ակտիվացման ճանապարհների մասին։

Զելենսկիի խոսքով՝ ինքը շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ Ուկրաինա կատարած այցի համար։

Նա գրել է նաև, որ իրենք կարծիքներ են փոխանակել միջազգային վերջին բանակցությունների վերաբերյալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ