Հայաստանի Հանրապետությունում մարտի 25-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422423 դեպք, որոնցից 409693-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2451 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 2430 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 22 նոր դեպք, ապաքինվել են 58-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել 3 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8607 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2961990 թեստավորում։