Երեկ` օգոստոսի 8-ին, Լիբանանի մայրաքաղաքում ցուցարարները գրավել են էներգետիկայի նախարարության շենքը, որտեղ հայտարարել են իրենց պահանջների մասին:
Հայտնի է, որ նրանք պահանջում ենք Լիբանանի նախագահ Միշել Աունի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի և վարչապետ Հասան Դիաբի հրաժարականը:
Հայտնենք, որ շաբաթ օրը Բեյրութի գրեթե ամբողջ կենտրոնը վերածվել է հատուկջոկատայինների և ցուցարարների միջև մարտադաշտի, որի հետևանքով 60-ից ավելի քաղաքացի է վնասվել:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից: