Հայիթիի նախագահի գործով ձերբակալվածները ցուցմունք են տվել․ ի՞նչ մանրմասներ են հայտնի

Հրապարակող՝

Հայիթիի նախագահի գործով ձերբակալվածները ցուցմունք են տվել․ ի՞նչ մանրմասներ են հայտնի

Հայիթիում Թայվանի դեսպանության տարածքում ձերբակալված 11 անձինք, ովքեր կասկածվում են Հայիթի նախագահ Ժովենել Մոիզի սպանության մեջ, արդեն հասցրել են ցուցմունքներ տալ։

Այս մասին հայտնում է տեղական Nouvelliste պարբերականը։

Նշվում է, որ նրանք ունեն ամերիկայի քաղաքացիություն, իսկ նրանցից 2-ը՝ Հայիթիական ծագում ունեն։

Ըստ աղբյուրի՝ նրանք ցուցմունք են տվել, ըստ որի՝ ոչ թե ցանկացել են սպանել Մոիզին, այլ ուղղակի ձերբակալել նրան։

Ձերբակալվածների թվում կան վարձկաններ և թարգմանիչներ։

Ամենաթարմ