Հայիթիում Թայվանի դեսպանատ տարածքում ձերբակալվել են 11 անձինք, որոնք կասկածվում են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության մեջ։
Այս մասին հայտարարություն է տարածել թայվանական դեսպանությունը։
Նշվում է, որ ոստիկանները դեսպանատան ներկայացուցիչներին հայտնել են, որ ցանկանում են մուտք գործել դեսպանատան տարածք, որ որոնեն կասկածյալներին։ Դեսպանությունը անհապաղ տվել է իր թույլտվությունը։

