Մաքսային բարեփոխումների խորհրդի առաջին նիստը 2026 թվականին

Հրապարակող՝

Մաքսային բարեփոխումների խորհրդի առաջին նիստը 2026 թվականին

Ամենադիտվածներ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային բարեփոխումների ուղղությունները, որոնք ուղղված են ոլորտում առկա ռիսկերի նվազեցմանը։ ՊԵԿ նախագահը կարևորել է, որ կայուն և շարունակական բարեփոխումների ապահովումը, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգի բարելավումը, պետք է լինի խորհրդի աշխատանքների հիմնական նպատակներից մեկը։

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև ռենտգեն պատկերների վերլուծության մոնիտորինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գործիքակազմի ներդրման ընթացքը։ 2026 թվականին նախատեսվում է գործարկել EXIM տեղեկատվական հարթակը, որը հնարավորություն կտա տնտեսվարողներին և ֆիզիկական անձանց ստանալ ամբողջական տեղեկատվություն արտաքին տնտեսական գործունեության վերաբերյալ։ Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման առումով առանձնակի կարևորվել է Մաքսային միասնական հաշվի համակարգի ներդրումը, ինչը կբարելավի ծառայությունների որակը։

Ամենաթարմ