Սուդանում ռազմական հեղաշրջումը գերլարված իրավիճակ է ստեղծել։ Բազմահազար մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի՝ ի դեմ հեղաշրջման։
Ցույցերի ընթացքում ուժայինները կիրառել են մեծ չափի արցունքաբեր գազ, ինչպես նաև եղել են բախումներ։ Արդյունքում՝ այս պահի դրությամբ ցույցերի ընթացքում առնվազն 8 մարդ է մահացել։
Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
Նշվում է, որ ևս 157 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հիշեցնենք, որ հեղաշրջումն իրականացրել են զինվորական հատվածից, որի ընթացքում ձերբակալել են Սուդանի վարչապետին, նրա կնոջը, 4 նախարարների ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին՝ վարչապետ Աբդուլա Համդուկին ու նրա տիկնոջն արդեն բաց են թողել։ Վարչապետը զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։