Աֆղանստանի միջազգային օդանավակայանը, որի տարածքում իսկական քաոս էր ստեղծվել, երբ Քաբուլ էին ներխուժել թալիբները, արդեն իսկ դադարեցրել է քաղաքացիական և կոմերցիոն թռիչքները։
Ըստ Tolo News-ի՝ այս մասին հայտարարություն է տարածել օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Քաղաքացիներին հորդորում են չգալ օդանավակայանի տարածք։
Հիշեցնենք, որ երեկ տարածքում քաոսային իրավիճակ էր ստեղծվել ու առաջացել էին մարդկային անկառավարելի բազմություններ։ Նրանք ցանկանում էին լքել երկիրը ու արդյունքում առաջանում էր հրմշտոցներ և վտանգավոր իրավիճակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օդանավակայանի տարածքում 5 զոհի մարմին են գտել, որոնց մահվան հանգամանքները դեռ պարզված չեն։
