ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Չնայած վերջին օրերին հնչող բոլոր պարզաբանումներին, որոշ խմբակներ շարունակում են «տաք պահել» ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի «խնդիրը»՝ պնդելով, որ այն անցնելու է ադրբեջանական կողմին։
Այս մարդկանց կոչ եմ անում դադարեցնել խաղալ մեր բնակչության նյարդերի հետ, չսնել ադրբեջանական մեդիա դաշտը սին պատրանքներով և ընդհանրապես դադարեցնել կատարել հակառակորդ պետության ղեկավարի հուշարարի դերը»։
https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/3989812531042559