fbpx
Հասարակություն

Դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը․ ոստիկանությունը պարզաբանում է

Ապրիլի 8-ից ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը:

Պատճառը տեխնիկական է. ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ ծագել է համարանիշերի մատակարարման ընդհատում:

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և հայտնում, որ փոխարենը ՃՈ-ն տրամադրում է ժամանակավոր համարանիշեր, իսկ խնդիրը շաբաթվա վերջին կլուծվի, և համարանիշերի տրամադրումը կշարունակվի բնականոն ընթացքով:

Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ