fbpx
Հասարակություն

Dalma Garden Mall-ի պաշտոնական հայտարարությունը արտակարգ վիճակի հետ կապված

Դալմա Գարդեն մոլը իր Facebook-ի էջում հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի մասին, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու։

Հետևեք միայն մեր պաշտոնական գրառումներին»։

https://www.facebook.com/DalmaGardenMallOfficial/posts/2615301628566473?__xts__[0]=68.ARAOvVm_Fp356ayMAd7TXnpSmHbBdOaZk7iV2U4ggP6qwrCNEH2cKGaMS9ovichDJdsY9Nqa0K7ZMoNgtlbnXoba8jtp_U6JtOMnK89KAxFChVlVmVvy3FgqxqRlxg4tuupod1fGLNmZQ38uS8Iic_gY6yQDQ6mGhDSC5FpzAo_gYa-8yJMhEahKFRrW691ekIVYN-YnklC47xRn1ri20jD6hgP-hT0jaV8Zmvgkr5p2vo8mmeQ2O6MYowWrh3GiZeiG5OgrqosS9XAvCmA7EJFAzAAqFeSwPcPPjXSkzHYsTlV9WMXzCX48oyAINAZqj1y76BejAZFF-8jxXw5ZQg&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ