fbpx
Աշխարհ

Դանակահարված ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվողների թվում կան հայեր (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Հունիսի մեկին Մերձմոսկվայում տեղի ունեցած կռվի ժամանակ կրծքավանդակի շրջանում դանակով հարված ստանալու հետևանքով մահացել է 24-ամյա հատուկջոկատային Նիկիտա Բելյակինը։

ՌԴ քննչական կոմիտեի հայտնած տվյալների համաձայն՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է երկու անձ, որոնցից մեկը Հայաստան ուղևորվող ինքնաթիռում: Քննչական կոմիտեն նշել է նաև, որ գործով հարցաքննվել է ավելի քան 50 ականատես։

 

Вести-ի հաղորդմամբ՝ սպանության մեջ կասկածվողների ցանկում եղել է նաև հայազգի Գրիգոր Օհանյանը, որը սակայն տեսաուղերձով հերքել է իր առնչությունը հանցագործությանը։ Նա նշել է, որ ինքնակամ ներկայացել է Ռուսաստանի Քննչական կոմիտե և հաղորդել, որ սպանության օրը ինքը հեռու է գտնվել այն բարից, որտեղ տեղի է ունեցել Բելյանկինի սպանությունը։ Օհանյանը հավելել է, որ դատի է տալու բոլոր հեռուստաալիքներին, որոնք իրեն ներկայացրել են որպես մարդասպան։

https://www.youtube.com/watch?v=TyhzbufHrj4

Ավելի ուշ՝ Mash տելեգրամյան ալիքը հաղորդել է, որ ձեբակալվածների մեջ հայ կա։ Նշվում է, որ նրա անունը Սերգեյ Խոջայան է։ Նրա փաստաբանը պնդել է, որ Խոջայանը կապ չունի սպանության հետ ու վերջինս քննությունից չի թաքնվել։

Հավելենք նաև, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը իր ցավակցություններն է հայտնել Բելյակինի սպանության հետ կապված։ Հայտարարության մեջ ասվում է, որ դեպքն իսկական ողբերգություն է։ Դեսպանության ներկայացուցիչները նաև պատրաստակամություն են հայտնել հետաքննությանն օգնելու հարցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ