Դանի Ալվեսի հումորային գրառումը կենդանաբանական այգուց

Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսն իր ընկերուհու հետ այցելել է կենդանաբանական այգի և լուսանկարվել վայրի կենդանիների հետ։

https://www.instagram.com/p/Bz7BAfLn5zb/?utm_source=ig_web_copy_link

«Ես արդեն աշխատանք եմ գտել։ Մի քիչ դժվար է, մի քիչ ռիսկային, բայց շատ զվարճալի»- գրել է Ալվեսը ինստագրամյան իր էջում:

 

Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ 36-ամյա Ալվեսը հեռացել է ՊՍԺ-ից և այժմ ազատ գործակալ է։ Բրազիլացին կարող է նոր ակումբ տեղափոխվել անվճար։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են անգլիական Պրեմիեր լիգայի երեք ակումբներ՝ Լոնդոնի «Արսենալը», «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Սիթին»:

Ամենաթարմ