Ռումինիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստուհիները։
Կայացել է 6-րդ տուրը, որի ժամանակ Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթանակներ են տոնել։
Այսպիսով՝ Դանիելյանը 5 միավոր է վաստակել ու լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Նրա հետ միասին 5 միավոր ունեն վաստակած ևս 5 շախմատիստուհիներ։
Նշենք, որ Գաբոյանը 6-րդ տուրից հետո վաստակել է 4, իսկ Մկրտչյանը 2,5 միավոր։
Մեր մյուս շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել ու ունի 3,5 միավոր։ Իսկ Աննա Սարգսյանը (3,5), Մարիա Գևորգյանն (4) ու Սիրանուշ Ղուկասյանը (2,5) պարտություն են կրել։