19-ամյա հայ ծանրորդը շրջանցեց թուրք մրցակիցներին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հրապարակող՝

19-ամյա հայ ծանրորդը շրջանցեց թուրք մրցակիցներին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ֆինլանդիայում ընթանում է մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Դրան մասնակցում է նաև հայաստանցի Գառնիկ Չոլակյանը, ով 19 տարեկան է և հանդես է գալիս մինչև 20 տարեկանների 55 կիլոգրամ քաշում։

Չոլակյանը կարողացավ հրաշալի հանդես գալ ու մեծ առավելությամբ նվաճել չեմպիոնի կոչումը։

Նա պոկումում բարձրացրեց 100 կիլոգրամ և միայն 3-րդն էր, սակայն հրումում արդեն հենց առաջին մոտեցմամբ Գառնիկը հռչակվեց երկամարտի չեմպիոն՝ հրելով 125 կիլոգրամ։ Դրանից հետո մեր մարզիկը չբավարարվեց ու հրեց նաև 130 կիլոգրամը և երկամարտում շրջանցեց 2-րդ տեղը զբաղեցրած թուրք մրցակցին 6 կիլոգրամով, ինչպես նաև մեկ այլ թուրք մրցակցի։

Հրում վարժության 3-րդ մոտեցմանը Գառնիկը հրաժարվեց մոտենալ։

Ամենաթարմ