Հավաքականի դարպասապահը համալրել է Ալաշկերտի շարքերը

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի Facebook-ի էջում գրված է․

«Անչափ ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի Ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Դավիդ Յուրչենկոն:

Փորձառու դարպասապահը հանդես է եկել ռուսական «Կռիլյա Սովետով», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի», «Տոսնո», «Ենիսեյ» ակումբներում, իսկ նրա նախորդ թիմը Կարագանդայի «Շախտյորն» էր:

2020-ի սեպտեմբերին Յուրչենկոն նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում արդեն մասնակցել է հանդիպման:

«Շատ ուրախ եմ, որ դարձա այս թիմի մի մասը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությունը` պրոֆեսիոնալ մոտեցման և գործադրած ջանքերի համար:

Իմ և «Ալաշկերտի» պատվախնդիր նպատակները համընկնում են: Ցանկանում եմ օգտակար լինել նոր ակումբիս, ինչպես նաև` Հայաստանի հավաքականին»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Յուրչենկոն»:

https://www.facebook.com/FCAlashkert/posts/1782511378594326?__cft__%5B0%5D=AZXnIlIBAadN5rDU7w38VftlkUZZPoiypQIUdSX1n1pedncWDz1zHi655VO3lJR0crD5iANm_AXcJY62BjlrkuQtPL1_3NSQ6upwBFuTR2Og1tgmUAeCBjSQO9uscvA5DIw8A5tUCPCTkY5rvLqDOWPc&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ