2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
Նա նշում է, որ 10։40-ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ ստացվել, որ այսօր ՍԴ են դիմելու նաև «Պատիվ ունեմ» դաշինքն ու «Զարթոնք» կուսակցությունը։