Հունիսի 25-26-ը Շիրակի մարզում անցկացվել է Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմի 36-ժամյա դաշտային վարժանքը:
Համաձայն սցենարի՝ տեղական ժամանակով ժամը 07:30-ին գրանցվել է 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, էպիկենտրոնը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ուժգնությունը հայտանշվել է 10-11 բալ:
Վարժանքի ընթացքում իրականացվել են ուժեղ երկրաշարժի հետևանքով փլուզված շենք-շինությունների գնահատման, տուժածների որոնման, առաջին բուժօգնության, ամրակապման, բետոնի և մետաղի կտրման աշխատանքներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։