fbpx
Մշակույթ

Դատապարտյալների հեղինակած նյութերը մրցանակի են արժանացել

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ համատեղ 2017թ. դեկտեմբերից մեկնարկել է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը:

Ինչպես հայտնեցին ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ծրագրի շրջանակներում հայտարարվել էր Հայաստանի Հանրապետության փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակների վերաբերյալ աշխատանքների մրցույթ, որին մասնակցել են նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները:

Մրցույթի վերջնական արդյունքների քննարկմամբ ժյուրին մրցանակի է արժանացրել դատապարտյալներ Ա. Դավթյանի, Մ. Ենոքյանի և Յ. Սարգսյանի հեղինակած նյութերը:

Մրցանակները հաղթողներին հանձնել են ժյուրիի անդամները, գործընկեր կազմակերպությունները և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ