Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է ներնետում։
Ծառայողների կողմից անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում արգելագոտու և տեղամասերից մեկի միջնամասից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար կպչուն ժապավենով ամրացված է եղել պտուտակ և մարտկոց։
Փաթեթում առկա են եղել ներարկիչ՝ լցված անհիդրիդ հիշեցնող 8 մլգ դեղին հեղուկով, անհայտ ծագմամբ, հավանաբար հոգեմետ հանդիսացող, 10 սպիտակ, 0․1 գրամանոց դեղահաբեր, 16․6 գր․ ընդհանուր քաշով թմրամիջոց հիշեցնող, ափիոնանման, ինչպես նաև մետամֆետամինին նմանվող, 1 գր․ ընդհանուր քաշով սպիտակ զանգվածներ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։