քկծ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ՔԿՀ մոդելը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ և շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին արդարադատության գեներալ-մայորի կոչումն ստանալու կապակցությամբ, որը վերջինիս շնորհվել էր ՀՀ վարչապետի՝ 2022 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ: Վարչապետը հանձնել ՔԿԾ պետին կոչումն ստանալու որոշումը և մաղթել արդյունավետ աշխատանք:…
Դատապարտյալի համար բերված կոնֆետներում կասկածելի զանգված է հայտնաբերվել
2022 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը, որի արդյունքում կոնֆետների մեջ հայտնաբերել են ընդհանուր 2,12 գրամ քաշով, սուր հոտով, սև, կասկածելի զանգված: Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Նշվում է, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը դարձել է աշխարհի ռեկորդակիր
Քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ 2022 թվականի մարտի 23-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ՀՀ փաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել էր հերթական ռեկորդի գրանցումը՝ հիմնարկի ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանի մասնակցությամբ։ «Թ․ Միրզոյանը պառկած դիրքից 150 կգ ծանրաձողի մեկանգամյա հրում-բարձրացումով սահմանել է…
Հայաստանի բանտերից մեկում դի է հայտնաբերվել
Երեկ՝ փետրվարի 09-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999 թվականի ծնված Գ․ Հ․-ի դին՝ սավանով կախված վիճակում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿԾ պաշտոնական կայքից։ ԱԱԾ-ն Հայաստանում լրտեսական ցանց է բացահայտել․ դրանում եղել են ԶՈւ պաշտոնյաներ (ՏԵՍԱՆՅՈւԹ) Ռազմական ոստիկանության նախկին…
36-ամյա ցմահ դապարյալը ռեկորդ է գրանցվել
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալներից մեկը ռեկորդ է գրանցել, որն առաջին անգամ էր սահմանվում Հայաստանում։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿԾ պաշտոական կայքից։ Քոչարյանի ու Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց Վեթինգի գործընթացը սկսվել է․ նախարար «2021 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ, 36-ամյա Թաթուլ Միրզոյանը գրանցել է հերթական ռեկորդը՝ յուրաքանչյուր ձեռքում մեկական…
Զրո հանդուրժողականություն՝ բոլոր տեսակի ապօրինությունների նկատմամբ․ Կարեն Անդրեասյան
Սեպտեմբերի 23-ին Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՔԿ ծառայության նորանշանակ պետին։ Զրո հանդուրժողականություն՝ քրեական ենթամշակույթի նկատմամբ սկզբունքին ավելացնում եմ զրո հանդուրժողականություն՝ բոլոր տեսակի ապօրինությունների նկատմամբ սկզբունքը։ Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին ՔԿԾ նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանին ներկայացնելիս։ Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել…
Քրեակատարողական ծառայողները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն. ՔԿԾ
Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ քրեակատարողական ծառայողները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն, իսկ ներգրավվածության վերաբերյալ տարածված տեղեկություններն անհիմն են։ «Մամուլում ստահոդ, չփաստարկված լուրեր տարածողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ Քրեակատարողական ծառայությանը ներքաղաքական գործընթացներում ներքաշելու և մտացածին գործողություններ վերագրելու փորձերից»,,- հայտնում են ՔԿ-ից:
«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է չնախատեսված խուզարկություն
Շարունակելով քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումները՝ սույն թվականի հունվարի 12-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, չնախատեսված խուզարկություն են իրականացրել կալանավորված անձանց համար նախատեսված խցերից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։ Խուզարկության արդյունքում զգեստապահարանի ետնամասից՝ պատի մեջ փորված, 15x15x7սմ…
ՔԿԾ կամավորական համահավաք վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՔԿԾ կամավորական համահավաք վաշտի՝ ռազմաճակատ ճանապարհելու միջոցառումը։ Նախարար Բադասյանը ողջույնի խոսքում նշել է, որ բոլորը գիտեն, թե ինչ մարտահրավեր է նետված Հայաստանի Հանրապետությանը։ «Մենք գործ ունենք պանթուրքական նոր ծրագրի հետ, գործ ունենք պատերազմական գործողություններում ահաբեկիչ վարձկանների…
Քրեակատարողական ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Քրեակատարողական ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել։ Քրեական գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը…
Այդ ամենի մեղավորը քրեական ենթամշակույթն է․ Բադասյան
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական…
Բացահայտվել են ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթ կրող անձինք
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից բացահայտվել են նույն քրեակատարողական հիմնարկի՝ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև անազատության մեջ պահվող անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքեր։ Մասնավորապես պարզվել է, որ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողները, խախտելով «Քրեակատարողական ծառայության…
«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է կասկածելի փաթեթի փոխանցումը
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները մարտի 10-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, բնակելի տեղամասի շարահրապարակում շրջայց կատարելիս հայտնաբերել են դրսից ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ։ Զննությամբ պարզվել է, որ օվալաձև պլաստմասե տարայում առկա է եղել ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, մածուցիկ զանգված, որի քաշը փաթեթով կազմել է 31,27 գրամ։ Փաստի առթիվ նախապատրաստվում…
«Հրազդան» ՔԿՀ-ի աշխատակիցը կանխել է թմրամիջոցների փոխանցումը հիմնարկ
Մարտի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը շրջայց կատարելիս նկատել է, որ արգելապատի դրսի կողմից անհայտ անձինք պարանով ներնետել են կասկածելի փաթեթ և փորձել են իջեցնել հիմնարկի տարածք: Քրեակատարողական ծառայողը, ձեռնարկելով համապատասխան գործողություններ, անմիջապես կանխել է փոխանցումը: Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 54 գրամ քաշով դեղնականաչավուն…














