fbpx
Իրավական

Դատարանը բավարարել է քաղաքացու հայցը. գործատուն կվճարի չօգտագործված արձակուրդի դիմաց

Տարին սկսում ենք լավ լուրով. աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Ա.Ա.-ն՝ տեղեկացնելով, որ իր գործատուն՝ «Գլոբալ սերվիս գրուպ» ՍՊԸ-ն աշխատանքային պայմանագրի լուծումից հետո չի տրամադրել չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցում: Այս մասին հայտարարություն է տարածել աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը:

Հայտարարությունում նաև նշվում է. «Ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերն ու գործի փաստական հանգամանքները, ԱԻՊ գրասենյակի իրավաբանական թիմը որոշեց հայցադիմում ներկայացնել դատարան՝ չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց 61075 ՀՀ դրամ գումարի փոխհատուցման պահանջով:

Արդյունքում դատարանը բավարարեց Ա.Ա․-ի հայցն ընդդեմ «Գլոբալսերվիսգրուպ» ՍՊԸ-ի՝ վերջինից հօգուտ հայցվորի բռնագանձելով 61075 ՀՀ դրամ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ