System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է վերջերս ՌԴ Քննչական կոմիտեի՝ Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության գործով վերջնական մեղադրանք առաջադրելու որոշմանը:
«Սա բարդ դեպք է բազմաթիվ զոհերով, բացի մահացածից: Սա վառ օրինակ է, թե ինչպես կարող է երեխաների և կանանց երկար տարիներ ճնշելը դաժան մահվան պատճառ դանալ: Դատարանը պետք է աղջիկների նկատմամբ հանդուրժողականություն դրսևորի», – գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ ՌԴ Քննչական կոմիտեն վերջնական մեղադրանք է առաջադրել Անջելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյաններին 2018թ. հունիսին իրենց հոր` Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով:
https://www.facebook.com/SerjTankian/posts/10157310412634798?__xts__[0]=68.ARB_5-J1UMsc_a3SAwPzlRxmxQXtxrdHNyhbWoxuPDAXRUyn8LWKqZ2nkQhlP0nW_oQ1UpVokQgUfukPlgCJ1dKYgyMytg0HpjbiusiFSeXBxuJ6bm2wl0dhjnVCfW4wTdLJPQ7hPku9aEi47fN3eTbEpuQGGPMLhQfK9ZpzrrHF__TwLTeLUZ0ozSTHbHP7dJVgR9AzsPxi9nCNek8hXg7DHnZ96g3hsDkyrYCbTw7v7frq45u1ro3tfLTfTZaHLuiZazdSUuJ5yEpQfDBLlmBomjoKzgo-nrt9UENTZLzznHF74gW-I3s4RZpjcHMjpkl0UTydlaDZRmk&__tn__=-R