fbpx
Գիտություն

Իսպանիայում հին հռոմեական սարկոֆագ է հայտնաբերվել

Իսպանիայում հնագետները անսպասելի բացահայտում են արել Գրանադայում շենքերից մեկի վերականգնման աշխատանքների վայրում: Նրանք հայտնաբերել են հինհռոմեական կապարե սարկոֆագ 1800-1900 տարեկան։ Այս մասին հաղորդում է El Pais-ը:

Սարկոֆագը հայտնաբերել են տեղի բանկի տակ: Այն կշռում է 300-350 կգ, իսկ երկարությունը կազմում է 2 մետր: Այն արդեն ուղարկվել է Գրանադայի Հնագիտական թանգարան: Ներսում գիտնականները հույս ունեն գտնել անձնական իրեր կամ զարդեր:

Գտածոն պատված է ավազի ևԻսպանիայում հայտնաբերվել է հինհռոմեական սարկոֆագ
փոշու հաստ շերտով, այդ պատճառով նախ պլանավորում են մաքրել այն. մակերեսին հնարավոր է լինեն գրառումներ:

Խմբի ղեկավարը պատմել է, որ կապարե սարկոֆագները հազվագյուտ էին այդ դարաշրջանի տեղական գերեզմանների համար, քանի որ մոտակա վայրը, որտեղ դրանք կարող էին պատրաստվել, Կորդոբան էր, որը գտնվում էր 200 կմ հեռավորության վրա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ