fbpx
Իրավական

Վերաքննիչ դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքը

ՀՀ վերաքննիչ դատարանը քիչ առաջ սկսեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական կողմի բողոքի քննությունը։

Պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի միջանկյալ ակտը՝ կալանքը երկարաձգելու մասին։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է 2018 թվականի հունիսին։ Դեկտեմբերի 22-ին նրա խափանման միջոց կալանքը փոխվեց 25 մլն դրամ գրավով։ Փետրվարին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկեց որոշումը Վերաքննիչ դատարանում, վերջինս էլ բավարարեց բողոքը և կրկին կալանավորեց Մանվել Գրիգորյանին։ Քրեական գործով անցնող մյուս ամբաստանյալի՝ Նազիկ Ամիրյանի նկատմամբ ընտրված է չհեռանալու մասին ստորագրությունը։ Որդին՝ Արման Գրիգորյանը, հետախուզվում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ